Փարիզի «Բատակլան» համերգասրահում նոյեմբերի 13-ի ահաբեկչության ժամանակ 6 հրազենային վնասվածք ստացած երգչուհի Լաուրա Կրուան դուրս է եկել կոմայից, հայտնում է Sunday Times-ը։

31-ամյա դերասանուհին 10 վիրահատություն է տարել, այդ թվում՝ հեռացվել է սրտին մոտ մխրճված փամփուշտը։ «Նրա առաջին հարցն էր, թե ինչ է պատահել։ Նա հիմա մղձավանջներ է տեսնում, գիտի, որ շատ մարդիկ են զոհվել»,- ասել է նրա ավագ եղբայր Սեբաստիան Կրուան։

Daily Mail-ի տեղեկություններով կինը կոմայից դուրս է եկել դեկտեմբերի 10-ին եւ ընտանիքի անդամների հետ սկսել է շփվել աչքերի շարժումներով, հայտնում է Lenta-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարքը խլել էր 130 մարդու կյանք։ Հրաձգության հետեւանքով վիրավորվել էին 352-ը։