Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտ մահապարտ ահաբեկչի կողմից մեքենան պայթեցնելու հետեւանքով առնվազն մեկ մարդ է մահացել:

Երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիք Սեդիքին նշել է, որ տուժել է 4 մարդ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Ներկայումս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը: