Հարավային Ուելսի գիշերային ակումբներից մեկի պահակը սիրողական պեղումների ժամանակ ավելի քան հարյուր հին հռոմեական գտածո է պեղել, որոնք ավելի քան 2-հազարամյա պատմություն ունեն։
45-ամյա Էնթոնի Թոմասը գտել է 78թ. հատված արծաթե դրամ, կավե անոթի մնացորդներ, մազակալներ, սալիկներ, արճճե եւ փայտե իրեր։ Թոմասը հողի տակ նաեւ պատեր է հայտնաբերել, որոնք, նրա խոսքով, կարող են հին հռոմեական տան կամ մի ամբողջ քաղաքի մաս լինել։
Պահակն իր պեղումները սկսել էր այն բանից հետո, երբ աերոֆոտոսեսիայից հետո դաշտերում «ուղղանկյուն նշաններ» էր նկատել։ Տեղացի հնագետները մտադիր են կամավորներ հավաքել տարածքն ուսումնասիրելու համար։ Նրանք կարծում են, որ եթե Հարավային Ուելսում իրոք հին հռոմեական քաղաք է եղել, ապա դա իսկական բացահայտում է, գրում է The Mirror-ը, փոխանցում է Lenta-ն։
Հռոմեացիները ժամանակակից Ուելս էին եկել 50 թ։




























