Քալիֆորնիայում՝ Սան Ֆրանցիսկոյի ծոցի մոտ, մեքենաների երթեւեկությունը դադարեցվել է ծովափղի պատճառով, որը դուրս է լողացել ցամաք, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը։

Քալիֆորինիայի ՃՈ ներկայացուցիչ Էնդրյու Բարքլիի խոսքով՝ ականատեսները հայտնել են, որ կենդանին փորձել է բարձրանալ ճանապարհի արգելապատնեշների վրա։ ԱՄՆ ձկնային ռեսուրսների եւ վայրի բնության պաշտպանության ծառայության ներկայացուցիչները ոստիկանների օգնությամբ ծովափղին նորից ջուրն են մտցրել, սակայն նա 2 անգամ փորձել է ցամաք դուրս գալ։

«Ամեն անգամ, երբ մենք նրան ջուրն էինք նետում, նա հետ էր վերադառնում եւ փորձում էր ափ դուրս գալ»,- ասել է Բարքլին։