Շամպայնի համաշխարհային վաճառքի ծավալները 2015թ. տարեկան հաշվարկով աճել են 4.4 տոկոսով եւ կազմել 4.7 մլրդ եվրո, հայտնում է Gazeta-՝ վկայակոչելով Reuters-ը:

Անցյալ տարին շամպայնի վաճառքի ցուցանիշներով ռեկորդային է եղել եւ գերազանցել 2007թ. գրանցած ռեկորդը: Այն ժամանակ շամպայնից ստացված եկամուտը կազմել էր 4.56 մլրդ եվրո:

Հաղորդվում է, որ ռեկորդը պայմանավորված է արտահանման շուկայում պահանջարկի կայուն աճով: