Ղազախստանը հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրների մարմիններում նախագահող երկիր է դարձել: ԵՏՄ ղեկավարության փոփոխության մասին որոշումը 2015թ. դեկտեմբերի 15-ին ներկայացրել էր ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հայտնում է Interfax-ը:

Խրիստենկոյի խոսքով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կղեկավարի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդը:

Նա նշել է, որ փետրվարի 1-ից աշխատանքի է անցնում ԵՏՀ նոր կազմը: Խրիստենկոն նաեւ ընդգծել է, որ ապահովվել է Կոլեգիայում եւ Հանձնաժողովում անդամների փոխարինողների անցնելու բարձր մակարդակ: «Տասը անդամներից միայն 2-ն են նոր՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները»: