Երեւանի«Զվարթնոց» օդանավակայանում այսօր` հունվարի 1-ին ոչ մի թռիչք չի հետաձգվել` չնայած ձյան առատ տեղումներին:
NEWS.am-ն օդանավակայանի կայքից տեղեկացավ, որ երեկ բոլոր չվերթներն իրականացվել են ժամանակին: Նույնը սպասվում է նաեւ այսօր, ոչ մի չվերթ չի հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել:
Նշենք, որ դեկտեմբերի 30-ին ձյուն է գալիս Հանրապետության ողջ տարածքում: Ըստ օդերեւութաբանների` ձյան տեսքով տեղումները կշարունակվեն մինչեւ հունվարի 2-ը:



























