ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն:
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը բքի եւ ցածր տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:




























