Մայրաքաղաքում ամբողջ գիշեր շարունակվել են ձյան մաքրման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

«Ամբողջ գիշեր ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են, այս պահի դրությամբ քաղաքի կենտրոնական եւ երկրորդական բոլոր փողոցները բաց են: Սակայն քանի որ ձյան տեղումները չեն դադարում, արդյունքներն այնքան տեսանելի չեն»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նրա խոսքով` աղի լուծույթով բոլոր գլխավոր եւ երկրորդային փողոցները մաքրվում են, որպեսզի հետագայում չսառցակալեն փողոցները:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին ձյան առատ տեղումներ են Հանրապետության ողջ տարածքում: