ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն:

Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը բացվել է, սակայն բուքն ու ցածր տեսանելիությունը շարունակվում են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: