Թուրքիայի քրդաբնակ Ջիզրեում հայտնաբերվել է քուրդ երեխայի դին՝ կտտանքների ենթարկած վիճակում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Շրնաքի Ջիզերի շրջանում, որտեղ իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել, Ումիթ Էֆե անունով քաղաքացին դիահերձարանում հազիվ է ճանաչել սեփական երեխային, քանի որ վերջինիս աչքերը հանած են եղել։ Երեխայի դին տանջամահ արված գտել են մի մզկիթի բակում, որտեղից այն տեղափոխել են դիահերձարան։

Հայրը բողոք է ներկայացրել դատախազություն՝ հայտնելով, որ ոստիկանության գործողությունների հետեւանքով է իր որդին կտտանքների ենթարկվել ու անմարդկային ձեւով սպանվել։