ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: 

Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղեր տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: