Աշխարհն ավելի անվտանգ կլիներ, եթե չլինեին վերջին 30 տարիներին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ միջամտությունները: Այս մասին CBS-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում երբեք ոչինչ չձեռնարկեր, մենք ավելի անվտանգ աշխարհ կունենայինք: «Նրանք ազատվեցին Սադամ Հուսեյնից: Ես չեմ ասում, որ նա լավն էր: Նա վատն էր: Բայց այն, ինչ մենք այսօր ունենք, ավելի վատ է»,- ասել է Թրամփը: