ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ հունվարի 3-ին այցելել է սահմանին զոված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և հրաշքով փրկված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նախարարի կինը:
Ռուզաննա Խաչատրյանը գրել է, որ իրենք շնորհավորել էն բոլորի ընտանիքների Ամանորը: Սարգիս Ստեփանյանը նախարարին տեղեկացրել է, որ որոշել է մասնակցել բազկամարտի աշխարհի առաջնությանը:
Ըստ նախարարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ազատ Ասոյանի նորածին եղբարը՝ Նարեկը ծնվել է 2015թ. հուլիսի 7-ին: Արթուր Առաքելյանի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը ևս շուտով կմայրանա և Արթուրի ծնողները որոշել են, որ նորածին որդին ևս պարտադիր պետք է ծառայի բանակում:




































