Երեւանում հունվարի 3-ին շենքի 8-րդ հարկից ընկած ու ողջ մնացած 24-ամյա աղջիկը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքից:
«Ձախ ակնակապճի վնասվածք ունի, ձախ թոքի սալջարդ, կրծքային ողերի կոտրվածք: Վիճակը կայուն ծանր է, գիտակցությունը տեղն է»,- ասաց հերթապահ բժիշկ Արթուր Առաքելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 3-ին՝ ժամը 23:00-ին Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում ընկած երիտասարդ աղջիկ է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ 24-ամյա Անի Հայրապետյանը լվացքի պարանների վրա է ընկել, հետո ձնակույտի մեջ, ինչի շնորհիվ ողջ է մնացել:



























