Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի սկզբնամասում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 20-ից սկսած ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել է, մի քանի տասնյակ մեքենաներ մնացել են խցանման մեջ: Դեպքի վայր են ժամանել Արագածի և Սպիտակի ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, ովքեր հատուկ քարշակների օգնությամբ մի կերպ կարողացել են մեքենաները հանել խցանումից ու բացել ճանապարհը:

Որոշ ժամանակ նշված ճանապարհը Սպիտակից մինչ Ծիլքար երկկողմանի փակ է եղել: Քիչ առաջ հատուկ տեխնիկան ձյունը մաքրել է, մեքենաները կարողացել են շարունակել ընթացքը: Իի բաառվում, որ գիշերը նշված ճանապարհը կրկին կփակվի, քանի որ ուժեղ բուքը շարունակվում է, իսկ ճանապարհը պատված է մերկասառույցով: Բարեբախտաբար՝ վթարներ չեն արձանագրվել: Վանաձորից և Սպիտակից Երևան ընթացող միկրոավտոբուսները հետ են դարձել:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի