Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հիվանդի մոտ գնալիս շտապօգնության ավտոմեքենան Ապարան քաղաքի մոտակայքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հանդիպել են շտապօգնության աշխատակիցներին եւ նրանց տեղափոխել հիվանդի մոտ:

Հրշեջ-փրկարարները հիվանդին տեղեափոխել են Ապարան քաղաքի ԲԿ: