Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին: Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման եւ սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել նաեւ ֆրանսիական մի շարք հայտնի բրենդերի՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահ պարոն Մաքինաջյանի ծրագրերն ու նախաձեռնությունները եւ հայտնել կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում: