Հունվարի 1-ին Ստեփանակերտ քաղաքի Ենիկալոպովի փողոցի N տան բնակիչ, 48-ամյա Ռաֆայել Եսայանը ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, որդին` 20-ամյա Դավիթ Եսայանը (բն. է նույն հասցեում) տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
ԼՂՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան տեսնողներին, կամ գտնվելու վայրն իմացողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 համարին: Զանգահարել կարող եք նաեւ 097 10 00 14 հեռախոսահամարով:




























