Լոռու մարզի Աքորի գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 4-ին Աքորի գյուղի 75-ամյա բնակչի դին հարազատները հայտնաբերել են տանը կից այգետնակում:

Նախնական տեղեկություններով` տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Դին այգետնակի առաստաղի մետաղյա ամրանից կախված է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: