Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, թե ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով մեկնարկել են փողոցների ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները:

Այս ամենին զուգահեռ` փողոցները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Իրականացվող աշխատանքները համակարգվում են Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների եւ հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները: