Արմավիրի մարզում այսօր՝ հունվարի 6-ի կեսգիշերին, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մեկ երիտասարդ մահացել է, մյուսը՝ վիրավորվել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կրակոցները հնչել են «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, հրազենային վնասվածքներ է ստացել Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը, որը նախքան հիվանդանոց տանելը մահացել է:

Նույն վայրից Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել  նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Խլղաթյանը, որը  հրազենային վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում:

Մանրամասները՝ քիչ ուշ: