Արմավիրի մարզում այսօր՝ հունվարի 6-ի կեսգիշերին, հնչած կրակոցներից ձախ ազդրի շրջանում վնասվածք ստացած 35-ամյա Արմեն Խլղաթյանը Արամավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետն է:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետի տեղակալը, որը սակայն դեպքի մանրամասներին չէր տիրապետում, արձակուրդում է:

Արմեն Խլղաթյանը այժմ գտնվում է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղից, սակայն, գյուղապետի առողջական վիճակի մասին դեռեւս տվյալներ չեն հայտնում:

Նշենք, որ կրակոցները հնչել են «Մուսալեռ» ռեստորանում, որն, ըստ տեղեկությունների, պատկանում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրազենային վնասվածքներ է ստացել Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը, որը նախքան հիվանդանոց տեղափոխվելը մահացել է: