Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անընդհատ ժամանակացույցով շարունակվում են ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե հունվարի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթեւեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ աղի եւ ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ: