Արմավիրի մարզում այսօր՝ հունվարի 6-ի կեսգիշերին, հնչած կրակոցներից ձախ ազդրի շրջանում վնասվածք ստացած 35-ամյա Արմեն Խլղաթյանի վիճակը բավարար է, համապատասխանում է իր ստացած հրազենային վնասվածքի բարդության աստիճանին:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:

Արմեն Խլղաթյանը՝ Արամավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետը, Վերակենդանացման բաժանմունքում է: Գյուղապետի վիրահատությունը հարթ է ընթացել:Ըստ վիճակի կայունացման՝ նա մոտ օրերս կտեղափոխվի հիվանդասենյակ:

Նշենք, որ կրակոցները հնչել են «Մուսալեռ» ռեստորանում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը, որը նախքան հիվանդանոց տեղափոխվելը մահացել է: