Հայաստանում ռուսական ռազմաբազայի սպառազինման նպատակով բերվել են անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) ռուսական արտադրության «Տախիոն» համալիրներ:
Ինչպես հաղորդում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը, ամսվա ընթացքում Կամխուդ եւ Ալագյազ բարձրլեռնային պոլիգոններում փորձառու, որակյալ մասնագետները միավորման անձնակազմին կսովորեցնեն աշխատել նոր ԱՕԹՍ-ով:
«Տախիոն» անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել ցերեկը եւ գիշերը մինչեւ 40 կմ հեռավորության վրա եւ նույնիսկ անբարենպաստ եղանակային պայմաններում, օրինակ` վայրկյանում 15 մետր արագությամբ քամու առկայությամբ հետախուզության իրականացման համար:




























