Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանից հունվարի 20-ին նախանշված 36 չվերթ: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ ձյունն ու բուքը: Այս մասին ասված է ավիաընկերության հաղորդագրությունում:
Այսպես, հունվարի 20-ին «Աէրոֆլոտ»-ը չի իրականացնի «Շերեմետեւո»-ից դեպի Կրասնոդար, Եկատերինբուրգ, Թել Ավիվ, Մուրմանսկ, Դոնի Ռոստով, Արխանգելսկ, Սամարա, Կազան, Բեռլին, Վարշավա, Մյունխեն, Ռիգա, Ստավրոխոլ, Ստամբուլ, Տալլին, Նիժնի Նովգորոդ, Բուդապեշտ, Մինվոդի եւ հակառակ ուղղությամբ չվերթները:
Ավիաընկերությունը խոստացել է այդ ուղերթների ուղեւորներին փոխադրել հաջորդ չվերթներով:
Բացի այդ, հունվարի 20-ին փոխվել են դեպի Կոպենհագեն, Վիեննա, Ստոքհոլմ, Սոչի, Ռոստով, Սամարա, Վոլգոգրադ, Վորոնեժ եւ Ռիգա չվերթների ժամերը:




























