Նավթի գների անկումը Բաքվի քաղաքականությունը մի շարք ուղղություններով ավելի իրատեսական կդարձնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը:
Նրա խոսքով, Ադրբեջանի բարեկեցությունը, իհարկե, մեծ մասամբ պայմանավորված էր նավթի գնով: «Կարծում եմ՝ Ադրբեջանը ստիպված կլինի անվտանգության ավելի իրատեսական քաղաքականություն վարել: Ավելի շատ իրատեսականությունն Ադրբեջանին կմղի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ լավագույն ընկալել իր արտաքին քաղաքական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը»,- նշեց Իոսիֆ Դիսկինը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի մի շարք շրջաններում բողոքի ակցիաներ անցկացվեցին մթերքի գների թանկացումների դեմ: Նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետեւանքով երկրի սոցիալ-տնտեսական պայմանները վատթարացել են:




























