Հայաստանը բացառիկ իրավիճակում է. մեկուսացվածությունը նրան զրկում է բոլոր   ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները ստանալուց, բայց մյուս կողմից թույլ է տալիս որոշակի կայունություն պահպանել: Այդ մասին հունվարի  21-ին «Նոր տնտեսական իրողություններ ԵՏՄ երկրների համար. ինչպես հաղթահարել ֆինանսական դժվարությունները» թեմայով քննարկման ընթացքում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային երկրների տնտեսական զարգացման բաժնի աշխատակից Ազա Միհրանյանը: 

Նրա խոսքով, մակրոտնտեսական իրավիճակի վատացումը կարող է նպաստել ԵԱՏՄ-ի ներսում որոշակի միկրոտնտեսական ինտեգրացիայի:  «Հայաստանի շուկայի կայունությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրից արտահանումը հավասարաչափ է բաշխվում ինչպես ԵԱՏՄ երկրների, այնպես էլ եվրոպական եւ ամերիկյան ուղղություններով», - ընդգծել է Միհրանյանը: Այնպիսի համատեղ նախագծերը, ինչպիսիք են Հայաստան-Իրան-Ռուսաստանը կամ Հայաստան-Չինաստան-Ռուսաստանը, տնտեսագետի տեսանկյունից, հնարավորություն կտան վերացնել ներկայիս ճգնաժամի սրությունը: