Չինական ֆաբրիկայի ղեկավարությունն իր աշխատակցին առաջարկել է մեռնել: CQC Group-ը նախ վճարել է արտադրական վնասվածք ստացած աշխատակցի բուժման ծախսերը, բայց որոշ ժամանակ անց դադարել է գումար փոխանցել: 38-ամյա Յուան Լունխուան արդեն կորցրել է ոտքն ու մաշկի փոխպատվաստման 5 վիրահատություն տարել, եւ այս ամենը գործատուին 213 հազար դոլար է արժեցել:

Աշխատակիցը մարմնի 99%-ի այրվածք է ստացել 2015 թվականի օգոստոսի 1-ին, ընկնելով շինարարական խառնուրդով եռացող կաթսայի մեջ: Նշվում է, որ դրանից առաջ նա աշխատել է 13 ժամ անընդմեջ: Ընկերությունը նրա բուժման ծախսերը վճարել է մինչեւ անցյալ տարվա հոկտեմբեր:

Ըստ The South China Morning Post-ի, դրանից հետո ազգականներն ինքնուրույն են հավաքել բուժման համար անհրաժեշտ գումարը: Նրանց հաջողվել է շուրջ 30 հազար յուան (4.500 դոլար) հավաքել, սակայն հիվանդանոցին կուտակած պարտքն արդեն 3 անգամ ավելի է: