Այս տարեսկզբից Ռուսաստանում շուրջ 30 ավտոարտադրողներ թանկացրել են իրենց մեքենաների գները: Ընդ որում, ամենաշատը թանկացել են քրոսովերներն ու ամենագնացները:

Cadillac կոնցեռնն Escalade-ի գինը բարձրացրել է 3%-ով, իսկ SRX-ինը՝ 3.3-4.6%-ով: Subaru-ի Forester-ը թանկացել է 3.1-3.7%-ով, իսկ ZP մոդիֆիկացիայով Outback-ը՝ 3%-ով:

Infiniti-ի QX50, QX60, QX70, QX80 մոդելները միջինը թանկացել են 4-22.9%-ով, իսկ Lexus-ի քրոսովերները՝ 2-6%-ով: Mazda-ն էլ սեդանների եւ Mazda3 հեչբեկի գները բարձրացրել է 6.6-7.5%-ով:

Հունվարին իրենց արտադրանքի գները բարձրացրել են նաեւ Volvo, Toyota, Audi ավտոհսկաները:

Ռուբլու արժեզրկումը չի ազդել 19 մակնիշների գների վրա. Acura, Brilliance, Chrysler, Daewoo, FAW, Fiat, Ford, Great Wall, Haima, Honda, Mercedes-Benz, MINI, Opel, Ravon, Porsche, Smart, SsangYoung, Suzuki, ինչպես նաեւ «ՈՒԱԶ»:

Ըստ Daily Motor-ի, անցյալ տարվա արդյունքներով, Ռուսաստանի ավտոմոբիլային շուկան 36%-ի անկում է գրանցել: