Ադրբեջանի քաղաքացի Սալողլան Իբրահիմովը հացադուլ է հայտարարել:
Ինչպես հայտնում է haqqin.az–ը, իր ակցիան նա որոշել է իրականացնել Բաքվում ԱՄՆ դեսպանատան շենքի առաջ:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են այնտեղից հեռացնել Իբրահիմովին սակայն նա հրաժարվել է դադարեցնել իր հացաադուլը:
Իբրահիմովի խոսքով, ինքը հացադուլ է հայտարարել, քանի որ գործազուրկ է, իսկ Սոցիալական պաշտպանության հիմնադրամն էլ հրաժարվել է օգնել իրեն:




























