Առաջիկա կիրակի` սեպտեմբերի 19-ին Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագի հետ կապված, թուրքական մամուլը տարբեր մեկնաբանություններով է հանդես եկել։

Մասնավորապես, կրոնական անհանդուրժողականության օրինակ է ցույց տվել թուրքական Haber27-ը, որը քննադատել է թե' Սումելայի ուղղափառ վանքի վերաբացման, թե Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու որոշումները:

«Քրիստոնյաների նկատմամբ ծառայություններ մատուցելու հարցում սահմաններ չճանաչող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայերի ճնշման տակ թույլատրեց խաչը տեղափոխել Աղթամար եւ լուծեց խաչի խնդիրը»- նշվել է Haber 27-ի հրապարակման մեջ։

Մյուս լրատվամիջոցները եւս համարում են, որ խաչը կղզի տեղափոխելով լուծվել է խաչի տեղադրման հարցը, այնինչ այն ընդամենը եկեղեցու դիմաց է տեղադրվել։  

Թուրքական իշխանությունների՝ խոսքից հետ կանգնելու քաղաքակությանը ծանոթ լինելով, կարելի է եզրակացնել, որ խաչը,  տարբեր պատճառաբանություններով  պատարագից հետո էլ չի տեղադրվի։

Արթուր Հակոբյան