«ՄԻ-96» սոցիլոգիական կենտրոնը սեպտեմբերի 10-13-ին հարցում է իրականացրել հեռախոսային եղանակով: Ընտրանքում  ընդգրկվել է Երեւանի 600 բնակիչ, բոլոր  համայնքներից  համամասնորեն, պատահական  ընտրանքի  եղանակով:

Հարցին, թե առաջիկա  ընտրությունները  կանցնե՞ն  ազատ ու արդար, հարցվածներից ոչ ոք դրական չի պատասխանել: Փոխարենը 75,5 տոկոսը կարծում է, որ դրանք ամբողջովին կեղծվելու են, իսկ 18,3 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Մյուս հարցին, թե ազատ ու արդար ընտրությունների պարագայում, ո՞ր  քաղաքական  ուժին  կտայիք  Ձեր  ձայնը, ստացվել են հետեւյալն արդյունքները.

 ԲՀԿ` 8,8 տոկոս

«Ժառանգություն»` 2,8 տոկոս

ՀԱԿ` 16,3 տոկոս,

ՀԺԿ` 5,7 տոկոս,

ՀՀԿ` 8,2 տոկոս,

ՀՅԴ` 4 տոկոս,

ՕԵԿ` 0 տոկոս,

Այլ  կուսակցություններին` 8,9 տոկոս,

Ոչ  մեկին` 20,3 տոկոս,

Դժվարանացել են պատասխանել` 21 տոկոս,

Գաղտնիք  է` 4 տոկոս:

Նշենք, որ «ՄԻ-96» կենտրոնի ղեկավարը ՀԱԿ-ի անդամ Ռուբեն Թորոսյանն է, ով նաեւ «Գերագույն խորհուրդ-96» ՀԿ-ի նախագահն է: