Մահվան մասին մտքերը հիմնովին փոխում են մարդու տեսակետները իր եւ աշխարհի մասին: Երեւակայության մեջ մահվան կերպարի հստակ ու ճնշող ներկայությունը մարդկանց կարող է դրդել զանազան նախապաշարմունքների, նաեւ ուրիշներին պատժելու հակումներ առաջացնել:Այս մասին հայտնել են բրիտանացի գիտնականները
Հիմք ընդունելով այս հիպոթեզը հոգեբանները արդեն գրեթե 30 տարի է ուսումնասիրում են այն սոցիալական ու հոգեբանական հետեւանքները որոնք բնորոշ են մարդուն երբ նա դեմ առ դեմ բախվում է այն փաստին որ բոլորս մահկանացու ենք հայտնում է «Ռոսբալտը» վկայակոչելով BBC–ն:
Ավելի քան 200 փորձերի ընթացքում մարդկանց առաջարկել են պատկերացնել որ նրանք մահանում են: Առաջին նման հետազոտությունը անց է կացվել ԱՄՆ-ում 1989 թ.՝ մունիցիպալ դատարանների դատավորների օրինակով: Նրանց խնդրել են երեւակայական մարմնավաճառի համար գրավի գումար նշանակել՝ երեւակայական դատավարության շրջանակում:
Որպես կանոն այն դատավորները որոնց մինչեւ այդ դատավճռի կայացումը հիշեցրել են այն մասին որ նրանք մահկանացու են գրավի ավելի մեծ գումար են նշանակել, քան նրանց այն գործընկերները որոնց մահվան մասին որեւէ բան չեն հիշեցրել:
Բացի դրանից մահվան մասին մտքերն ուժեղացնում են ազգայնական նախապաշարմունքները՝ ավելի ամրացնելով մարդու կապը այն էթնիկ շերտերին ու խմբերին որոնք ինքը պատկանում է՝ ի վնաս բոլոր մյուս խմբերի:
Նույն ձեւով էլ կրոնապաշտ մարդիկ ավելի մոլեռանդորեն են սկսում պաշտպանել իրենց համոզմունքները իսկ ոչ կրոնապաշտներն էլ՝ ավելի մոլեռանդորեն քարոզել իրենց անհավատությունը:
Մահվան մասին հիշատակումները նաեւ խթանում են մարդու փառասիրությունը ու երեխաներ ունենալու ցանկությունը: Թե մեկը թե մյուսը ասոցացվում են խորհրդանշական անմահության հետ:





























