Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին ներկա գտնվելու համար Վան ժամանած Անկարայում Գերմանիայի դեսպան Էքուրտ Քունցը հանդիպել է Վանի նահանգապետի հետ: Այդ մասին Վանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Գերմանացի դիվանագետը հանդիպումից հետո լրագրողներին հիշեցրել է, որ ինքը 2007թ. ներկա է եղել Աղթամարի ՍուրբԽաչի բացմանը:
«Ս.Խաչում 3 տարի անց իրականացվելիք պատարագը կխթանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- հույս հայտնեց Անկարայում Գերմանիայի դեսպանը:





























