Վրաստանն ու Եվրամիությունը երկիր մուտք գործելու թույլտվության կարգի պարզեցման համաձայնագիր են ձեւակերպել։ Այս մասին, հայտնել է եվրահանձնակատարի մամլո քարտուղար Բենիտա Ֆերրերո Վալդները։
Փաստաթուղթը պարզեցնում է Վրաստանի քաղաքացիների Շենգենյան վիզա ստանալու գործընթացը, մասնավորապես՝ գործարարների, ձեռնարկատերերի, լրագրողների, պետական ծառայողների եւ ուսանողների շրջանակներում։ Մամլո քարտուղարը նշում է, որ այս թեմայի շուրջ քննարկումները անցել են արդյունավետ, չնայած համաձայնագրի գործելու ժամկետը դեռ պարզ չէ, քանի որ այն դեռ պիտի հաստատվի Եվրամիության խորհրդի կողմից, նշում է «Կովկաս-պրես» վրացական գործակալությունը։




























