Գործատուների 70 տոկոսը մերժում է թեկնածուներին, որոնք լողազգեստով կամ գորգի ֆոնին լուսանկար են ունենում: Այս մասին ասել է «HeadHunter Հյուսիս-արեւմուտք» ընկերության մամուլի քարտուղար Եկատերինա Սկլյարենկոն, հայտնում է RSN-ը:

Նրա խոսքով՝ առաջին բանը, որը վանում է գործատուներին, անձնական լուսանկարներն են, որտեղ պոտենցիալ աշխատակիցը անհարիր տեսք ունի:

«Ցանկալի է, որ լուսանկարը լինի լավ որակի, անգամ եթե այն փոքր է: Ամենահարմարը ֆոտոստուդիայում ճիշտ լույսի տակ արված լուսանկարն է գործնական կամ smart casual ոճի հագուստով»,- ասել է Սկլյարենկոն:

Ընկերության տվյալներով՝ գործատուների առնվազն 70 տոկոսը ուսումնասիրում է սոցիալական ցանցերում թեկնածուների լուսանկարները: