Չինաստանի Ցինյուանե քաղաքում մարաթոնյան վազքի ժամանակ 12 հազար մարդ բժշկական օգնության կարիք է զգացել: Հոսպիտալացվել է 23 վազորդ, որոնցից 5-ի վիճակը կրիտիկական է, հայտնում է People's Daily Online-ը:
Մարաթոնն ընթացել էր մարտի 20-ին, ընդհանուր առմամբ վազքին մասնակցել էր 20 հազար մարդ: Բուժաշխատողների խոսքով՝ վազորդները գանգատվել են ցնցումներից, մկանների ձգելուց առաջացած ցավերից, գլխապտույտներից եւ փորացավերից:
Վարկածներից մեկի համաձայն՝ զանգվածային տկարության պատճառ կարող էր դառնալ կազմակերպիչների անուշադրությունը, որոնք խաղողի բույրով օճառը դրել էին սննդի տոպրակների մեջ: Վազորդներից շատերը օճառը շփոթել էին էներգետիկ բատոնի հետ, որով սնվում են մարզիկները շարունակական մեկնարկների ժամանակ:



























