Նոր Զելանդիայում Զատկի առթիվ որսորդական փառատոնի ժամանակ մոտ 10 հազար ճագար է սպանվել, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ փառատոնին մասնակցել է ավելի քան 300 որսորդ:

Կազմակերպիչների պնդմամբ միջոցառումը, որն ընթանում է արդեն 25 տարի, օգնում է ագարակատերերի կալվածքները փրկել վնասակարներից:

Նախորդ տարիներին կենդանիների իրավունքների պաշտպանները բողոքում էին, սակայն այս տարի նման դեպք չի գրանցվել: Սպանված ճագարների մեծ մասն օգտագործվելու է որպես պարարտանյութ: