Վերջին տարիների նոր թրենդը ավանդական մի քանի ուտեստ մեկի մեջ համատեղելն է: Ֆրանսիացի հրուշակագործ Ֆրանսուա Պայարդը միավորել է ֆրանսիական մակարոնս թխվածքաբլիթը եւ ամերիկյան փքաբլիթը, հայտնում է Kedem-ը:

Նոր աղանդերը ձեւով հիշեցնում է փքաբլիթ՝ պատված ջնարակով եւ կրեմով: Սակայն ձեթի մեջ տապակվող խմորի փոխարեն քաղցրավենիքի հիմքը խրթխրթան նշահամ թխվածքաբլիթն է: Նոր աղանդերը կներկայացվի մարտի 20-ին Ֆրանսիայում, հետո կսկսվի վաճառվել նաեւ այլ եվրոպական երկրների շուկաներում: