Արցունքներն օգնում են օրգանիզմին ազատվել սթրեսի հորմոններից, որոնք տոքսինները պահում են մեր օրգանիզմում:

Հաճախ արտասվող կնոջը մեղադրում են արցունքները շահարկելու մեջ: Այդուհանդերձ առանց արցունքների շատ ավելի դժվար է հաղթահարել հույզերը, հայտնում է Mignews-ը:

Արցունքներն օգնում են հանգստանալ եւ հուզական լիցքաթափում են բերում: Բացի այդ, երբ մենք սթրեսային կամ վախեցած վիճակում ենք, թուլության մի քանի րոպեն կարող են պարզեցնել իրադրությունը եւ ճիշտ լուծում գտնելու ճանապարհ ցույց տալ:

Վերջերս անցկացրած հետազոտության համաձայն՝ արցունքներն օգտակար են ոչ միայն հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական առողջության համար: Դրանք օգնում են ազատվել սթրեսի հորմոններից, ինչպիսին, օրինակ, կորտիզոլն է, որը նպաստում է տոքսինները օրգանիզմում արգելափակելուն: