Քաղաքային միջավայրում ապրող թռչուններն ավելի խելացի են վայրի բնության մեջ բնակվող իրենց ցեղակիցներից: Կանադական ՄաքԳիլի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է բնակության վայրն ազդում փետրավորների «ինտելեկտի» վրա:

Մասնագետներն ուսումնասիրել են Բարբադոս կղզում տարբեր միջավայրերում բնակվող թռչուններին: Նրանք փորձել են հասկանալ, թե որքանով են թռչունները ճարպիկ, արդյո՞ք լավ են տարբերում գույները: Բացի այդ, գիտնականները փորձել են փետրավորներին տարբեր ունակություններ սովորեցնել, այդ թվում՝ խնդիրները երկու տարբերակով լուծելու ունակություն:

Պարզվել է, որ քաղաքային փետրավորներն ավելի լավ են կողմնորոշվում ոչ ստանդարտ լուծումների որոնումների հարցում:

Գիտնականները ենթադրում են, որ պատճառն ուրբանիզացված միջավայրի առանձնահատկություններն են, որոնք թռչուններին ավելի շատ ռեսուրսներ են տրամադրում եւ նոր ունակություններ պահանջում՝ գոյատեւելու համար: Հնարավոր է՝ այդ կերպ հարմարվել են բնակության ավելի ակտիվ միջավայրի: