Աշխարհի երկու ամենամեծ ճագարները ԱՄՆ-ում են ապրում: Կենդանիներն ապրում են մասնավոր ագարակներից մեկում: Նրանց չափերը իրոք զարմացնոմ են, քանի որ նրանց երկարությունը 1.3 մետրի է հասնում:

Հսկա ճագարներին այստեղ համեմատում են շների հետ, քանի որ նրանց համար գրեթե նույնքան սնունդ է պահանջվում, որքան շների համար, հայտնում է т Informing–ը:

Տերերը յուրաքանչյուր ճագարին օրական 2 գլուխ կաղամբ, 12 գազար ու 6 խնձոր են հատկացնում, ինչն իհարկե զգալիորեն շատ է սովորական ճագարին անհրաժեշտ սնունդից:

Ճագարներն իրենց առանձին կերակրամաններն ունեն, բայց տերերի խոսքով, նրանք բավականին լավ են լեզու գտնում իրենց՝ չափերով ավելի փոքր ցեղակիցների հետ:

Բացի դրանից ագարակատերերը պատմել են, որ կենդանիները շատ են սիրում շփվել մարդկանց հետ:

Նշենք որ այս հազվագյուտ կենդանիները կարող են հավակնել Գինեսի Ռեկորդների գրքում գրանցվելուն, բայց տերերն առայժմ նման մտադրություն չունեն: