Գերմանացի գիտնականները ուշագրավ կախվածություն են հայտնաբերել բնակարանի ջերմաստիճանի եւ պետության ապահովվածության միջեւ: 

Պարզվել է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն զգալիորեն նպաստում է տան ջերմաստիճանի վրա: Այլ կերպ ասած` հարուստ եվրոպացիները սիրում են ցրտին քնել, հայտնում է Informing-ը: 

Այսպես, Շվեյցարիայում (ՀՆԱ-ի ամենաբարձր մակարդակով երկրում) տեղի բնակիչների բնակարանների միջին ջերմաստիճանը  17,6 աստիճան է: Համեմատության համար, Ռումինիայում, որտեղ ՀՆԱ-ի ցուցանիշն ամենացածրն է, բնակարանների ջերմաստիճանը 20,2 աստիճան է:

Այս տվյալների հիման վրա գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ ապահովված եվրոպացիներն անհամեմատ ավելի ռացիոնալ են օգտագործում ջուրը, ջեռուցումը եւ էլեկտրականությունը: