Սպիտակ տանը Զատկի առիթով կազմակերպված ամենամյա միջոցառմանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման երեխաների համար հեքիաթ են կարդացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այս տարի Սպիտակ տակ առջեւ խոտերի վրա Օբամա ամուսինները փոքրիկների համար կարդացել են Մորիս Սենդաքի «Այնտեղ, որտեղ հրեշներ են ապրում» հեքիաթը:
Ըստ Gazeta-ի, անցյալ տարի Օբաման նույնպես Զատկի միջոցառման համար Սենդաքի հեքիաթն է ընտրել:



























