«Яндекс.Музыка»-ն քվեարկություն է նախաձեռնել՝ օգտատերերին առաջարկելով ընտրություն կատարել Յուրի Լոզայի «Պլոտ» եւ The Rolling Stones-ի «Satisfaction» կոմպոզիցիաների միջեւ: Այս մասին հաղորդել են ծառայության ներկայացուցիչները:
Ընկերությունում նշել են, որ երկու կոմպոզիցիաներն էլ այս կատարողների ամենահաճախ լսվող երգերն են: Ըստ Gazeta-ի, առայժմ հաստատուն առաջատարը The Rolling Stones-ն է:
«Միաժամանակ, Յուրի Լոզայի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն աճել է: Մարտի 21-25-ի եւ դրան նախորդող շաբաթվա համեմատ՝ Яндекс.Музыка-ում սկսել են Լոզային երեք անգամ ավելի հաճախ լսել, իսկ «Պլոտ» երգը «էստրադա» ժանրի ամենատարածված 10 կատարումներից է»,- նշել են ընկերությունում:



























