Մեծ քանակությամբ պանիր պարունակող եւ տեխնոլոգիական մշակում անցած մթերքները կախվածություն են առաջացնում: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները:

Դա վերաբերում է, օրինակ, պիցցային: Մասնագետների խոսքով, ոչ բոլորը գիտեն, որ պանիրն այնքան էլ բնական մթերք չէ: Բանն այն է, որ այն մեծ քանակությամբ կազեինի սպիտակուց է պարունակում, որը եփվելու ընթացքում ափիոնի նման նյութ է արտազատում:

Ըստ Informing-ի, որոշ մասնագետները վստահ են, որ ապագայում պանրի կախվածությունից հնարավոր կլինի բուժվել նույն մեթոդներով, ինչ ալկոհոլային կախվածությունից: