Տարեց ամերիկուհին վաճառում է իր հիմնադրած քաղաքը: Նա առաջին անգամ չի փորձում ազատվել այս բնակավայրից: Առաջին փորձը ձեռնարկել էր դեռ 2011-ին, սակայն գնորդ չէր հայտնվել:
Նենսի Քիդուելը 1965-ին Նեւադայի նահանգում հիմնել էր Քել Նեւ Արի քաղաքը: Դրանից հետո քաղաքը զարգացել էր՝ ունենալով սեփական ենթակառուցվածքները, հայտնում է ARNApress-ը:
Սակայն քաղաքի հիմնադիրն հիմա 78 տարեկան է, կորցրել է ամուսնուն եւ 2 երեխաների եւ հիմա կարծում է, որ այլեւս չի կարողանում կատարել իր պարտականությունները: Քիդուելը 350 բնակիչ ունեցող քաղաքը վաճառում է 8 մլն դոլարով:




























