Վրաստանի տնտեսության զարգացման նախարար Լաշա Ժվանիայի պաշտոնանկության հետեւանքով երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կորցրել է կառավարության նկատմամբ իր իշխանությունը, եւ մոտ ժամանակներս Վրաստանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան։ Ինչպես հայտնում է «Ռեզոնանսի» թերթը, այդպիսի եզրակացության են եկել վրացական փորձագետները։

Այդպիսով, Սահակաշվիլու կողմնակցին պաշտոնաթող անելու վարչապետ Նիկա Գիլաուրիի որոշումը, կարելի է գնահատել որպես յուրահատուկ դեմարշ նախագահի հանդեպ։

Ինչպես կարծում է փորձագետ Ռամազ Կլիմիաշվիլին, Գիլաուրին դժվար թե միայնակ նման քայլ ձեռնարկեր, եթե նրա հետեւից չլիներ այն անձը, որը ավելի ազդեցիկ է, քան Սահակաշվիլին։ Իսկ այդպիսի մարդ, ըստ Կլիմիաշվիլիի, կարող է հանդիսանալ միայն ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին։

Միեւնույն ժամանակ, փորձագետի կանխատեսմամբ, նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակվելու են մինչեւ տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ներկայումս, ինչպես նշել է փորձագետը, առաջնորդի ի հայտ գալու գործընթաց է գնում, եւ դրա ավարտին կնշանակվեն արտահերթ ընտրությունները։